Այսօր ժամը 12:10-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Գրիգորիի Սարգսյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար, ասված է հաղորդագրությունում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: