Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Ըստ արտգործնախարարության, զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Հայաստանի համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիմքում ընկած են հստակ հարցեր. կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդում, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այս ճանապարհին երկուստեք կարևորվել է Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG