Մատչելիության հղումներ

«Շենգավիթ» բ/կ-ում նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է, փոխանցում է Քննչական կոմիտեն:

«Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով շարունակվում են մեծածավալ քննչական գործողությունները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ, սահմանված է 2-ից մինչև 6 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG