Մատչելիության հղումներ

Աֆղանստանում չեխ զինվոր է սպանվել


ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության զինծառայողները Քանդահարում, արխիվ
ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության զինծառայողները Քանդահարում, արխիվ

Հոկտեմբերի 22-ին Աֆղանստանում՝ Հերաթի նահանգում սպանվել է Չեխիայից ՆԱՏՕ-ի խաղաղապահ ջոկատի կազմում ծառայող մի զինվոր:

Մայրաքաղաք Քաբուլում տեղակայված ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հրամանատարությունից հայտնել են, որ գրոհն իրականացրել է Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողը:

Չեխ հրամանատարների փոխանցմամբ, գրոհի ընթացքում վիրավորվել է ևս երեք զինվոր Չեխիայի Հանրապետությունից: Այս պահին նրանք բուժում են ստանում Բագրամի հոսպիտալում: Ըստ բժիշկների, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Գրոհի համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» զինյալ շարժումը, որը ՆԱՏՕ-ին այդ մասին տեղեկացրել է էլեկտրոնային նամակով:

Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչները նախկինում էլ զենքն ուղղել են ՆԱՏՕ-ից իրենց զինակիցների վրա:

Հոկտեմբերի 18-ին Աֆղանստանի անվտանգության ուժերի համազգետով մի անձ Քանդահարում կրակ է բացել անվտանգության հարցերով գումարված ժողովի բարձրաստիճան մասնակիցների վրա: Սպանվել է նահանգապետ Զալմայ Վեսայը, փոխնահանգապետ Աղա Դաստագերին, ոստիկանապետ Աբդուլ Ռազիքը, վիրավորել են զինծառայողներ, այդ թվում՝ ամերիկացի գեներալ Ջեֆրի Սմայլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG