Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ամերիկացի գեներալ է վիրավորվել


Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ
Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը հաստատել է Աֆղանստանում ամերիկացի գեներալի դեմ մահափորձի մասին տեղեկությունները: Պենտագոնի տեղեկություններով` Քանդահարի ռազմական հոսպիտալում տեղի ունեցած հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել ամերիկացի գեներալ Ջեֆրի Սմայլին:

«Ես հաստատում եմ, որ այժմ գեներալ Սմայլին բուժվում է Քանդահարում տեղի ունեցած հարձակումից հետո», - հայտարարել է Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Գրանտ Նիլին:

Հարձակման հետևանքով զոհվել են Քանդահարի ոստիկանության պետն ու անվտանգության ծառայության տեղական մասնաճյուղի ղեկավարը: Աֆղանական լրատվամիջոցների տեղեկություններով` հարձակման հեղինակը պաշտոնյաներին ուղեկցող թիկնապահներից մեկն է, նա ևս սպանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG