Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել երկու առևտրականների մահապատժի դատավճիռները` արժույթի ապօրինի առևտրի և «տնտեսության խաթարման» մեղադրանքներով:
Երեկ Իրանի իշխանությունները հայտնել են, որ դատապարտյալներն են Վահիդ Մազլումինը և Մոհամադ Էսմայիլ Ղասեմին: Վերջինիս տեղական լրատվամիջոցները «Մետաղադրամների սուլթան» են անվանել, երբ նա ձերբակալվել է երկու տոննա ոսկյա մետաղադրամներ կուտակելու համար, որոնցով ենթադրաբար մեքենայություններ է կատարել իրանական արժույթի հետ:
Շատ իրանցիներ փորձում են ոսկու և այլ ներդրումների ձևով ապահովագրել իրենց ունեցվածքը իրանական ռիալի՝ այս տարի արձանագրվող աննախադեպ արժեզրկման ֆոնին: