Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ուկրաինայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին հրամանագիր է ստորագրել:
«Ուկրաինայի դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» վերնագրված փաստաթղթում նշվում է, որ այդ քայլի նպատակը «Ուկրաինայի ոչ բարիդրացիական և միջազգային իրավունքի նորմերին հակասող գործողություններին հակազդելն է»:
Հրամանագրով Ռուսաստանի իշխանության մարմիններին հանձնարարվում է կազմել ֆիզիկական և իրավաբանական այն անձանց ցանկը, որոնց դեմ կիրառվելու են պատժամիջոցները:
Ռուսաստանի նախագահը այս հրամանագրով նաև հանձնարարում է կառավարությանը կազմել Ուկրաինայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների հստակ ցանկը:
«Հատուկ տնտեսական միջոցները կվերացվեն միայն այն դեպքում, եթե Ուկրաինան չեղարկի Ռուսաստանի քաղաքացիների և ռուսաստանյան ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները», - նշված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում: