Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն տվեց երկիրը վերանվանելու սահմանադրական փոփոխություններին


Մակեդոնիայի խորհրդարանի նիստը, Սկոպյե, 19-ը հոկտեմբերի, 2018թ․
Մակեդոնիայի խորհրդարանի նիստը, Սկոպյե, 19-ը հոկտեմբերի, 2018թ․

Մակեդոնիայի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք հաստատում են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիա անվանումը: Այժմ սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը սպասում է անվանափոխության ընդդիմախոս՝ երկրի նախագահ Գյորգե Իվանովի ստորագրությանը:

Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է: Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին:

Տասնամյակներ շարունակված տարաձայնություններից հետո՝ այս տարվա ամռանը, պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ էին ստորագրել, որով առաջարկվում էր Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG