Մատչելիության հղումներ

Կապանում Փաշինյանը կխոսի «այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին»


«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մտադիր է խոսել «այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին»:

«Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն: Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին», - գրել է վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը երեկ ավելի վաղ տեղեկացրել էր, որ գնում է Կապան՝ աշխատանքային քննարկումներ ունենալու և քաղաքապետի իրենց թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին մասնակցելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG