Մատչելիության հղումներ

Կերչում հարձակման զոհերի թիվը հասել է 21-ի


Շտապօգնության աշխատողները Կերչի պոլիտեխնիկական քոլեջից դուրս են բերում զոհվածներին, 18-ը հոկտեմբերի, 2018թ.
Շտապօգնության աշխատողները Կերչի պոլիտեխնիկական քոլեջից դուրս են բերում զոհվածներին, 18-ը հոկտեմբերի, 2018թ.

Կերչում տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի թիվը հասել է 21-ի, մեծ մասն անչափահասներ են, հինգը՝ Պոլիտեխնիկական քոլեջի աշխատակիցներ:

Ըստ քննության, մարդասպանը 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է, ով, ըստ ականատեսների, երեկ զենքով մտել էր քոլեջ, կամայական կրակով գնդակահարել զոհերին, ապա՝ ինքնասպան եղել։

Հիվանդանոց է տեղափոխվել 70 մարդ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հանցագործության շարժառիթները դեռ հստակ չեն: Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը վերջինիս բնութագրել է որպես ամաչկոտ տղա, ով դպրոցում ընկերներ չի ունեցել:

Ռուսաստանի նախագահը գլոբալիզացիայի հետևանք է որակել Կերչում երեկ տեղի ունեցած զանգվածային սպանությունը:

«Մենք երիտասարդներին անհրաժեշտ, հետաքրքիր ու օգտակար բովանդակություն չենք ստեղծում, նրանք էլ իրենց համար կեղծ հերոսներ են կերտում ու դրանով հպարտանում համացանցում», - ասել է Պուտինը ու հավելել․ - «Իրական հերոսությունը, մինչդեռ, պայքարն է ահաբեկչության դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG