Թուրք քննիչները երկրորդ անգամ են խուզարկել Սաուդյան Արաբիայի՝ Ստամբուլում գտնվող հյուպատոսարանը, ինչպես նաև հյուպատոսի բնակարանը՝ լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման գործով:
Սաուդյան Արաբիայի իշխանություններին խստորեն քննադատող լրագրողին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 2-ին՝ իր երկրի հյուպատոսարան մտնելիս:
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե փաստեր ունեն, որ նա դաժանաբար սպանվել է Էր-Ռիյադից Անկարա եկած հատուկ ջոկատի կողմից, Սաուդյան Արաբիան հերքում է մեղադրանքները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն, որ նախօրեին այս հարցով Թուրքիա էր գործուղել իր պետքարտուղարին, երեկ ասել է, թե Վաշինգտոնը Անկարայից խնդրել է «լրագրողի սպանությունը հավաստող փաստեր փոխանցել»:
Մայք Փոմփեոն թուրքական կողմի հետո հանդիպումներից հետո այսօր երեկոյան հաշվետվություն կներկայացնի նախագահ Թրամփին։