Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ Կերչում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան


Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին «Ազատությանը»-ը տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ:

Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG