Մատչելիության հղումներ

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը


Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 17-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումները:

Նիստի օրակարգում ներառված ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների ամփոփ զեկույցները վերաբերել են ինչպես առանձին ոլորտային բարեփոխումներին, այնպես էլ համաձայնագրի հրահանգներով պահանջվող միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG