Կատալոնիայի առաջնորդներին ձերբակալելու տարելիցի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ:
Երեքշաբթի մինչև ուշ երեկո շարունակված հանրահավաքում, նրանք աջակցություն են հայտնել բանտերում գտնվող Կատալոնիայի անկախության առաջնորդներին:
Անկախության կողմնակիցները թափահարելով կապույտ,կարմիր, դեղին դրոշներ բացականչում էին՝ «Կեցցե Կատալոնիայի Հանրապետությունը»։
Ցուցարարներից մեկը «Ռոյթերզ»-ին ասել է. - «Մեզ միայն մի ճանապարհ է մնացել՝ գնալ առաջ, կանգ չառնել, քանի դեռ չենք հասել Կատալոնիայի Հանրապետության ստեղծմանը»:
Մեկ տարի առաջ Կատալոնիան կողմ քվեարկեց անկախությանը, սակայն Իսպանիայի կենտրոնական իշխանությունը չնդունեց հանրաքվեի արդյունքները և ձերբակալեց անկախության շարժման առաջնորդներին:
Այդ իրադարձություններից մեկ տարի անց լարվածությունը դեռ չի մարում: Բարսելոնայում պարբերաբար ակցիաներ են անցկացնում ինչպես անկախության, այնպես էլ Իսպանիայի տարածքային ամողջականության կողմնակիցները: