Մատչելիության հղումներ

Իրանի հեղափոխականների կորպուսը հայտարարում է Ահվազի ահաբեկչության նախաձեռնողի սպանության մասին


Իրանում զորահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ահաբեկչական գրոհ, Ահվազ, 22-ը սեպտեմբերի, 2018թ.
Իրանում զորահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ահաբեկչական գրոհ, Ահվազ, 22-ը սեպտեմբերի, 2018թ.

Իրանի հեղափոխականների կորպուսը պնդում է, որ սպանվել է անցյալ ամիս Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ընթացքում տեղի ունեցած հարձակման նախաձեռնողին։ Այդ հարձակումը 25 մարդու կյանք խլեց:

Հոկտեմբերի 16-ին պետական լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքում դաշնակից ուժերը սպանել են Աբու Զահային`«Ահվազում ահաբեկչական հանցագործության կազմակերպչին» և չորս այլ զինյալների:

Իրանի պետական հեռուստատեսության կայքէջը հայտնում է, որ Աբու Զահան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։

Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի վերջին. կեղծ զինվորական համազգեստ կրող զինյալներն անկանոն կրակ բացեցին Ահվազում կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների և հանդիսատեսների ուղղությամբ:

Հարձակման հետևանքով 25 մարդ զոհվեց, ընդ որում ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներին: Ահաբեկիչները ոչնչացվել են:

Շաբաթօրյա ահաբեկչության համար միանգամից երկու կառույց է պատասխանատվություն ստանձնել՝ «Իսլամական պետությունը» և «Ահվազի ազգային դիմադրությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG