Մատչելիության հղումներ

Իրավապահները հրաժարվել են նոր մեղադրանք առաջադրել Նավալնիին


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իրավապահները հրաժարվել են իրեն նոր մեղադրանք առաջադրել:

Այսօր ավելի վաղ ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, որ զրպարտության հոդվածով նոր մեղադրանք են առաջադրում իրեն։ Այդ կապակցությամբ Նավալնին հրավիրվել է ոստիկանություն, սակայն քննիչը մեղադրանք չի առաջադրել:

Նավալնին, ով կիրակի օրն է ազատ արձակվել 50-օրյա հերթական վարչական կալանքից, ենթադրում է, որ նոր մեղադրանք չեն առաջադրել լրատվամիջոցներում բարձրացված «աղմուկի» պատճառով:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն զրպարտության մեջ է մեղադրում Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, Մագնիտսկու գործով անցնող Պավել Կարպովը, ով 2016 թվականին դիմել էր ոստիկանություն՝ պնդելով, թե Նավալնին և ևս մի քանի անձ իրեն մեղադրում են ծանր հանցանքներում:

Նավալնին մեկամսյա կալանքի էր դատապարտվել օգոստոսի վերջին` հունվարի 28-ին կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիայի համար: Սեպտեմբերի 24-ին ընդդիմադիր գործիչը կրկին ազատազրկման էր դատապարտվել՝ այս անգամ 20 օրով, և կալանավայրից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG