Մատչելիության հղումներ

Մոսկվայում կրկին ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին


Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնուն, Մոսկվա, 24-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնուն, Մոսկվա, 24-ը սեպտեմբերի, 2018թ․

Մոսկվայում այսօր վաղ առավոտյան կրկին ձերբակալվել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Դա տեղի է ունեցել նրա 30-օրյա կալանքի ավարտից հաշվված րոպեներ անց` մեկուսարանի մուտքի մոտ:

Նավալնու թիմակից Լեոնիդ Վոլկովի խոսքով՝ ընդդիմադիր գործչին տեղափոխել են ոստիկանության «Դանիլովսկի» բաժանմունք, որտեղ նրա դեմ վարչական նոր գործ են ձևակերպել՝ մեղադրելով «հանրահավաքների անցկացման ժամանակ խախտումների համար, որոնք մարդու առողջությանը վնաս են հասցրել»: Վոլկովը շեշտել է, որ նախկինում այս հոդվածը երբեք չի կիրառվել:

Ալեքսեյ Նավալնին մեկամսյա կալանքի էր դատապարտվել օգոստոսի վերջին` հունվարի 28-ին կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG