Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է Սպիտան տանը ընդունել Բրանսոնին


Թուրքիա - Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը (ձախից) ազատ արձակվելուց հետո Իզմիրի իր տուն է գնում, 12-ը հոկտեմբերի, 2018թ․
Թուրքիա - Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը (ձախից) ազատ արձակվելուց հետո Իզմիրի իր տուն է գնում, 12-ը հոկտեմբերի, 2018թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե պատրաստվում է Սպիտակ տանը ընդունել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով ավելի քան երկու տարի Թուրքիայում կալանքի տակ մնալուց հետո երեկ ազատ արձակվեց և վերադարձավ հայրենիք:

Ողջունելով նրան ազատ արձակելու` թուրքական դատարանի որոշումը, Սպիտակ տունը երեկ միաժամանակ հայտարարել է, թե շարունակում է մտահոգված մնալ Թուրքիայում ազատազրկված մյուս ամերիկացիների ճակատագրով: «Կոչ ենք անում խնդիրը լուծել թափանցիկ ու արդար ճանապարհով», - ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

50-ամյա պաստորը ձերբակալվել էր 2016 թվականին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձից հետո, Անկարան նրան մեղադրում էր լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Վաշինգտոնը շինծու էր որակում գործը և մի շարք պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի դեմ, որոնց հետևանքով թուրքական լիրան սկսել էր կտրուկ արժեզրկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG