Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է բացահայտել սաուդցի լրագրողի անհետացման հանգամանքները


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է բացահայտել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հանգամանքները: BBC-ին տված հարցազրույցում Անտոնիո Գուտերեշը մտավախություն է հայտնել, թե նման միջադեպերը կարող են ապագայում կրկնվել ու դառնալ «սովորական գործելաոճ»:

Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոշտ քննադատող լրագրողը անհետացել է ավելի քան տասն օր առաջ, վերջին անգամ նրան տեսել են Ստամբուլում` իր երկրի հյուպատոսություն մտնելիս: Պաշտոնական Անկարան պնդում է, թե տեսանյութեր ու ապացույցներ ունի, որ լրագրողին հյուպատոսարանի տարածքում սպանել են, Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

«Մենք պետք է հստակ իմանանք` ինչ է տեղի ունեցել և ով է դրա համար պատասխանատու: Այսօրինակ միջադեպերը առավել ու առավել հաճախ են կրկնվում, այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը պետք է հստակ հայտարարի, որ դա անընդունելի է», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG