Մատչելիության հղումներ

Ջասթին Թրյուդո․ «Մարտահրավերները կհաղթահարվեն միայն ու միայն միասին ապրելու տիրույթում»


Կանադայի վարչապետը Ջասթին Թրյուդոն Ֆրանկաֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում հիշեց ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին՝ ասելով, որ շանսոնյեն մանրամասն տեսնում էր ֆրանսերենի բոլոր նրբերանգները և մշակութային նրբությունները:

«Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է այստեղ: Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ մենք առաջնորդվում ենք միմյանց հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր պետությունների կարող են զարգանալ, լսել իրար և այս ամենը ֆրանսերենով», - հայտարարեց Թրյուդոն՝ շարունակելով․ - «Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու այս կարգախոսը, մարտահրավերները կհաղթահարվեն միայն ու միայն միասին ապրելու տիրույթում»:

Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 10-ին։

Նշենք, որ գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG