Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ փորձագետների խորհրդակցություններին


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում, մասնակցում են հոկտեմբերի 9-10-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:

Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG