Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի և Ադրբեջանի սահմանագծի հարավային հատված


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Արցախի և Ադրբեջանի սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախօրեին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG