Ինդոնեզիայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած 7.5 մագնիտուդի երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի զոհերի թիվը արդեն անցել է 2 հազարը: Զոհերի մեծ մասը Պալու ավանից են:
Այդ տվյալներն այսօր հրապարակել է Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային կենտրոնի ղեկավար Սուտոպո Պուրվո Նուգրոհոն:
Այսօրվա դրությամբ Ինդոնեզիայում մոտ 5 հազար մարդ համարվում է անհետ կորած, հետևաբար, ըստ փորձագետների, զոհերի պաշտոնական թիվը կաճի:
Աղետի վայրում աշխատում է մոտ 10 հազար փրկարար, միջազգային համայնքը օգնություն է ուղարկում Ինդոնեզիա: