Ինդոնեզիան այսօր հայտարարել է, որ միջազգային օգնություն է խնդրում փրկարարական աշխատանքների ու երկրաշարժից և ցունամիից տուժածներին օգնություն հասցնելու համար։
Սեպտեմբերի 28-ին Սուլավեսի կղզում տեղի ունեցած 7.5 բալլ ուժգնությամբ երկրաշարժի և ուժեղ ցունամիի հետևանքով առնվազն 832 մարդ է մահացել:
Նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ փրկարարները շատ շտապ ծանր տեխնիկա են պահանջում, որպեսզի դուրս բերեն մարդկանց փլատակներից։
Նա նաև հայտարարել է, որ կա վառելիքի, էլեկտրաէներգիայի և սննդի պակաս, քանի որ շատ խանութներ աղետի հետևանքով փակվել են: