Մատչելիության հղումներ

«Ինչքան շուտ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այնքան լավ». Շիրակ Թորոսյան


Շիրակ Թորոսյան, արխիվ
Շիրակ Թորոսյան, արխիվ

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտ անցկացմանը:

«Իմ կարծիքն արդեն հայտնել եմ մայիսի 8-ին, երբ որ քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին: Դրանից հետո բազմիցս հնչեցրել եմ զանգվածային լրատվական միջոցներով իմ տեսակետն առ այն, որ պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բազմիցս նշել եմ, որ ինչքան շուտ, այնքան լավ, և շատ կարևոր է, որ դա լինի այս տարվա վերջին և չտեղափոխվի հաջորդ տարի», - ասաց Թորոսյանը՝ շարունակելով. - «Իմ կարծիքը կար, առկա էր, և երբ որ ես տեղեկացա, որ կա նաև նման նախաձեռնություն պարզապես որոշեցի մասնակցել նաև այդ նախաձեռնությունը»։

Ազգային ժողովի 16 պատգամավորներ հայտարարություն են ստորագրել, որ պաշտպանում են դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի», - ասված է պատգամավորների ստորագրած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG