Մատչելիության հղումներ

Առաջին փոխվարչապետն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, Հայաստանի ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր:

Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է Հայաստանում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը և ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք այցի ժամանակ ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու։

Վարչապետը նաև նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան որքան հնարավոր է շուտ։ Նա ընտրությունների անցկացման ժամկետ նշել է դեկտեմբերի առաջին կեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG