Ինգուշեթիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները ընդդեմ Չեչնիայի հետ տարածքներ փոխանակելու մասին վիճահարույց համաձայնագրի:
Տասնյակ մարդիկ գիշերն անցկացրել են փաստաթուղթը վավերացրած խորհրդարանի շենքի առջև:
Շուրջ տասն օր առաջ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ տարածքների փոխանակման մասին համաձայնագիրը ստորագրած Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը երեկ երեկոյան ցուցարարներին կոչ է արել ցրվել, խորհրդարանի մոտ գտնվող հրապարակից հեռացնել երեխաներին և տարեցներին: «Վաղը չասեք, թե չգիտեիք նրանց գտնվելու վայրը: Ես շատ եմ խնդրում լսել և հասկանալ», - հայտարարել է Եվկուրովը:
Ինգուշեթիայում երեկ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել սահմանակից Չեչնիայի հետ համաձայնագիրը: Հանրապետության Սահմանադրական դատարանը ևս պնդում է այդ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունը:
Ռամզան Կադիրովը, մինչդեռ, ինգուշներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: «Եթե պատերազմել, ապա դա էլ է ինձ ձեռնտու», - հայտարարել է Չեչնիայի առաջնորդը: