Մատչելիության հղումներ

Խամենեի․ Իրանը ապտակ կհասցնի Միացյալ Նահանգներին


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Ազադի մարզադաշտում, Թեհրան, 4-ը հոկտեմբերի, 2018թ․
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Ազադի մարզադաշտում, Թեհրան, 4-ը հոկտեմբերի, 2018թ․

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե Թեհրանը ապտակ կհասցնի Միացյալ Նահանգներին՝ դիմակայելով Վաշինգտոնի սահմանած տնտեսական պատժամիջոցներին:

«Աստծո օգնությամբ, մենք կհաղթահարենք այդ սահմանափակումները՝ պարտության մատնելով Ամերիկային», - այսօր հայտարարել է Խամենեին Թեհրանում՝ Ազադի մարզադաշտում դիմելով տասնյակ հազարավոր աջակիցներին:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունները վերստին սրվել են մայիսից, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված գործարքից, որով Թեհրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը՝ միջազգային պատժամիջոցները վերանայելու դիմաց:

Անցած ամիս ԱՄՆ վարչակազմը սկսեց նոր սահմանափակումներ մտցնել Թեհրանի նկատմամբ՝ լուրջ հարված հասցնելով տնտեսությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG