Մատչելիության հղումներ

Ազնավուրի մահվան կապակցությամբ սգո մատյաններ են բացվել ՀՀ բոլոր դեսպանատներում և հյուպատոսարաններում


Երևանում հարգանքի տուրք են մատուցում Շառլ Ազնավուրի հիշատակին, 1-ը հոկտեմբերի, 2018թ․
Երևանում հարգանքի տուրք են մատուցում Շառլ Ազնավուրի հիշատակին, 1-ը հոկտեմբերի, 2018թ․

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում և Արցախում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG