Մատչելիության հղումներ

Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր կհայտարարվի նաև Արցախում


Հայաստան, Երևան - Շառլ Ազնավուրի աստղը նրա անվան հրապարակում հոկտեմբերի 1-ի երեկոյան
Հայաստան, Երևան - Շառլ Ազնավուրի աստղը նրա անվան հրապարակում հոկտեմբերի 1-ի երեկոյան

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում:

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG