Մատչելիության հղումներ

Տոնոյանն ու Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին երեկ ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Տոնոյանը հաջողություն է մաղթել Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Ռիչարդ Միլսը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի դեկտեմբերին: Այդ պաշտոնում նրան փոխարինելու համար Դոնալդ Թրամփի վարչակազմը անցած ամիս առաջադրել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի գործերով ավագ խորհրդական Լինն Թրեյսիի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG