Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին վարչապետին բանտից տեղափոխել են հիվանդանոց


Վանո Մերաբիշվիլի, արխիվ
Վանո Մերաբիշվիլի, արխիվ

Վրաստանում պատիժը բանտում կրող նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ բանտից փոխադրվել է քաղաքացիական հիվանդանոց:

Մերաբիշվիլին 2016 թվականին 6 և կես տարվա ազատազրկման է դատապարտվել խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու հրահանգ տալու մեղադրանքով:

Վերջին երկու ամիսների ընթացքում Մերաբիշվիլին առողջական խնդիրների բերումով պարբերաբար տեղափոխվում է տարբեր հիվանդանոցներ: Վրաստանի իշխանությունը նրա հիվանդության բնույթի մասին տեղեկություններ չի հայտնում:

Մերաբիշվիլին Գեշաշվիլիին ծեծելու հրահանգ է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրոք՝ 2005 թվականին:

Նա հերքում է մեղադրանքը և պնդում է, որ դրա հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են:

Մերաբիշվիլին համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմ քաղաքական զինակիցը:

Ներկայումս Նիդերլանդներում բնակվող Սաակաշվիլին Գելաշվիլիի գործով հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նրան մեղադրել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG