Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Շառլ Ազնավուրի մասին


«Նա հայ միգրանտի որդի էր, որ միշտ հպարտանում էր իր հայկական ծագումով», - այսպես են պատմում ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունները։

Բոլոր լրատվամիջոցները երեկ անդրադարձել են հանճարի մահվան մահվանը։ Առաջին ալիքը նույնիսկ ծրագիր է փոխել և ցուցադրել Շառլ Ազնավուրի հարցազրույցը Վլադիմիր Պոզների հետ, որում Ազնավուրը նույնպես խոսում է իր հայկական ծագման մասին։

Ռուսաստանյան հեռուստաընկերությունները հպարտությամբ պատմում են, որ Շառլ Ազնավուրը սիրում էր ռուսական մշակույթը, սիրում էր Ռուսաստանը, հաճախ էր այցելում Մոսկվա, համերգներ տալիս, դահլիճներն էլ միշտ լեփ-լեցուն էին։

Ռուսաստանցի մեկնաբանները հպարտությամբ պատմում են, որ Ազնավուրի երեխաների անունները ռուսական անուններ են՝ Միշա, Կոլյա, Կատյա։ Նա նաև ռուսերեն էր երգում, և հաճախ էր ասում, որ սիրում է Ռուսաստանը։

Ռուսաստանցի մեկնաբանները հիշում են նաև, որ Շառլ Ազնավուրն առաջիններ էր, որ 1988-ի աղետալի երկրաշարժին այցելեց Հայաստան։ Նրանք պատմում են, թե ինչպես էր Ազնավուրն օգնում Հայաստանին։

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգչին Ռուսաստանում իսկապես սիրում են, սիրում են դեռ Սովետական Միության տարիներից, հատկապես «Թեհրան 43» ֆիլմից հետո, որում հնչում է Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը, որը մեծ վարպետը գրել է հատուկ այս ֆիլմի համար։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի հարազատներին և երկրպագուներին։

«Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ աշխարհահռչակ կատարողներից մեկը, որ աշխարհով մեկ Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն էր։ Մեր երկրում նա երկար տարիներ իր համերգների ժամանակ հավաքել է լեփ-լեցուն դահլիճներ։

Ցավակցություն եմ հայտնում երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում», - գրել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG