Մատչելիության հղումներ

Ստոկհոլմում հրապարակվել են բժշկության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները


Նոբելյան դափնեկիրներ Տասուկու Հոնձյոն (ձ) և Ջեյմս Ալիսոնը:
Նոբելյան դափնեկիրներ Տասուկու Հոնձյոն (ձ) և Ջեյմս Ալիսոնը:

Բժշկության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկյան Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ալիսոնը և ճապոնական Կիոտո քաղաքի համալսարանի աշխատակից Տասուկու Հոնձյոն:

Այս մասին այսօր կեսօրին Ստոկհոլմում հայտարարեց Շվեդիայի թագավորկանա ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը:

Ալիսոնը և Հոնձյոն հեղինակավոր այս մրցանակին արժանացել են քաղցկեղի իմունոտերապիայի նոր մեթոդ հայտնագործելու համար: Այս գիտնականների անունները վերջին տարիներին պարբերաբար շրջանառվում էին, որպես բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի հավակնորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG