Մատչելիության հղումներ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում տարածքում


Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում, 1-ը հոկտեմբերի, 2018թ․
Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում, 1-ը հոկտեմբերի, 2018թ․

Անցած գիշեր Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են իրականացրել Սիրիայի արևելքում գտնվող Ալբու Քամալ շրջանում:

Fars լրատվական գործակալության տեղեկություններով` իրանական զինուժի բալիստիկ հրթիռների թիրախում է հայտնվել Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումներից մեկի ճամբարը:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ հենց այդ խմբավորման անդամներն էին պատասխանատու սեպտեմբերի 22-ին Ահվազում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով առնվազն 24 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG