Մատչելիության հղումներ

Երևանում հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին և 5-ի գիշերը սպասվում է անձրև:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG