Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 230 անգամ, արձակվել է 3000 կրակոց․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողնեը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողնեը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 23-29-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3 հազար կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Անցած շաբաթվա վերջին Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ գագաթնաժողովը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին և ղարաբաղյան շփման գծում լարվածությունը նվազեցնելու ու միջադեպերը կանխելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG