Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին


Մեծամորի ատոմակայանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։

Վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և հավելել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG