Մատչելիության հղումներ

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է


Սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։

Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին:

Նշենք, որ մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG