Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, բայց ոչ ափալ-թափալ. Փաշինյան


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս արագ, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում (իհարկե՝ ոչ ափալ֊թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում), պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարենք և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը», ֊ ասել է Փաշինյանը՝ դա պայմանավորելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իր ձևակերպած քաղաքական պահանջին ի պատասխան «Իմ քայլը» դաշինքի օգտին քաղաքացիներից ստացված ավելի քան 81 տոկոս քվեներով։ ֊ «Եթե հարց կհնչի, կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք նաև կմտածենք այն մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը, բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG