Մատչելիության հղումներ

Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությունն այցելել է Արցախ


Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ, այցելել է Լեռնային Ղարաբաղ։

Ըստ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի, պատվիրակության անդամները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են Վոլոմինի և Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված և հեռանկարային:

Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG