Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ բանագնացի հետ


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով սիրիահայերի անվտանգության կապակցությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի, Մադագասկարի, Վանուատուի արտգործնախարարների հետ:

Հայաստանի արտգործնախարարը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG