ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերին հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը չի դիտարկում պահուստներից նավթ հանելու հնարավորությունը՝ կանխելու համար նավթի գնի բարձրացումը նոյեմբերին Իրանի դեմ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո։
Նավթի բացթողումը ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարներից, որոնք նավթի պետական խոշորագույն պաշարներն են աշխարհում, գների վրա «աննշան և կարճաժամկետ ազդեցություն կունենա», ասել է Փերին երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում:
Նավթի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և պաշտոնական Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու մասին: