Սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հոկտեմբերի 1-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, սեպտեմբերի 29-30-ը նույնքան կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: