Մատչելիության հղումներ

Թրամփը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննադատել է Թեհրանին և Մոսկվային


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ Նյու Յորքում բացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը:

Առաջին անգամ նախագահելով հանդիպումը՝ Սպիտակ տան ղեկավարը կրկին դատապարտել է Իրանին և պնդել, թե պաշտոնական Թեհրանի նման վարքագիծն ունեցող պետությանը չպետք է թույլ տրվի միջուկային զենք ունենալ:

Անդրադառնալով Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու իր որոշմանը՝ Թրամփը ընդգծել է՝ այդ գործարքից հետո Թեհրանը առավել ագրեսիվ է դարձել և ազատվելով պատժամիջոցներից, ստացած եկամուտները ծախսել ահաբեկչության ֆինանսավորման վրա:

Շուրջ տասը րոպե շարունակված ելույթում Թրամփը քննադատել է նաև Ռուսաստանին՝ Սիրիայի վարչակազմի կողմից իրականացված սպանդը հովանավորելու համար, ինչպես նաև պնդել, թե Չինաստանը փորձում է միջամտել ամերիկյան կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին:

«Նրանք աշխատում են իմ վարչակազմի դեմ, քանի որ առաջին անգամ Սպիտակ տուն է եկել մի ղեկավար, որը մարտահրավեր է նետում Չինաստանին առևտրի հարցում», - ասել է Թրամփը՝ առանց հավելյալ փաստեր ներկայացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG