Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ


Արմեն Սարգսյանի և Օլիվիե Դասոյի հանդիպումը, լուսանկարը՝ նախագահականի
Արմեն Սարգսյանի և Օլիվիե Դասոյի հանդիպումը, լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպելէ ֆրանսիական հանրահայտ «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիե Դասոյի հետ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նախագահը Սարգսյանը հանդիպել է նաև ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։

Զրուցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:

Միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը Հայաստանում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։

Իսկ ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող հայտնի Sodial ընկերության ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը և արտահանման հեռանկարները։

Խոսելով Հայաստանի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG