Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է ԵՄ պլանները՝ օգնելու Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» գագաթնաժողովում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» գագաթնաժողովում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկել Եվրամիության պլանները՝ օգնելու Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները՝ կիրառելով վճարման այլընտրանքային ուղիներ Իրանի և եվրոպական ընկերությունների միջև առևտրում։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, երեկ ելույթ ունենալով Նյու Յորքում անցկացվող համաժողովի ժամանակ, հայտարարել է, որ «անհանգստացել և խորապես հիասթափվել է», երբ լսել է Եվրամիության և Իրանի դիվանագետների բարձր մակարդակի հանդիպումից հետո հայտարարված ծրագրի մասին:

Փոմփեոն մեղադրել է Եվրամիությանը «Իրանի՝ որպես պետական մակարդակով ահաբեկչության հովանավորի վարկանիշը ամրապնդելու» մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG