Մատչելիության հղումներ

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են S-300 հրթիռային համակարգի առաքումը Սիրիա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հեռախոսով քննարկել են պաշտոնական Մոսկվայի` S-300 տիպի հակաօդային պաշտպանության հրիթռներ Սիրիա առաքելու որոշումը:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հեռախոսազրուցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ որոշումը համարժեք է Սիրիայում ստեղծված կացությանը:

Անդրադառնալով ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանմանը՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել բացառապես Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG