Մատչելիության հղումներ

Իրանում վերջին հրաժեշտն են տալիս շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին


Իրան - Ահվազում վերջին հրաժեշտն են տալիս ահաբեկչության զոհերին, 24-ը սեպտեմբերի, 2018թ․
Իրան - Ահվազում վերջին հրաժեշտն են տալիս ահաբեկչության զոհերին, 24-ը սեպտեմբերի, 2018թ․

Այսօր հազարավոր մարդիկ էին հավաքվել Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում` հարգանքի տուրք մատուցելով շաբաթ օրը ռազմական շքերթի ընթացքում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին:

Սեպտեմբերի 22-ին Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 25 զոհերի հուղարկավորությանը մասնակցում էին ռազմական և կրոնական գործիչներ, քաղաքի հազարավոր բնակիչներ: Կենտրոնական կառավարության որոշմամբ Խուզեստան նահանգում սգո օր է հայտարարված:

Հարձակումը տեղի ունեցավ շաբաթ կեսօրին, երբ կեղծ զինվորական համազգեստ կրող զինյալներն անկանոն կրակ բացեցին Ահվազում կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների և հանդիսատեսների ուղղությամբ:

Պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ հարձակմանը հաջորդած փոխհրաձգության ընթացքում բոլոր չորս զինյալները սպանվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG