Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այս պահին հրապարակված են բոլոր 475 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81․06 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է ձայների 6.65, «Լույս» դաշինքը՝ 4.99 տոկոսը: Մյուս 9 քաղաքական ուժերից միայն ՀՅ Դաշնակցություն, «Երկիր Ծիրանի» և «Օրինաց երկիր» կուսակցություններն են ստացել 1 տոկոսից ավելի ձայներ:
Կիրակի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 370 հազար 323 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848 հազար 343, 43․65 տոկոսը:
Ընտրություններին մասնակցում էին, ըստ այբբենական կարգի՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները: Այդ ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և քաղաքապետի թեկնածուներն են, համապատասխանաբար, Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանուել Գասպարյանը, Միքայել Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը, Արտակ Ավետյանը, Մհեր Շահգելդյանը, Անահիտ Թարխանյանը, Արարատ Զուրաբյանը, Հայկ Մարությանը և Արտակ Զեյնալյանը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը:
Այս մասին կարդացեք նաև այստեղ